Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Հենրիխ Մխիթարյանը՝ «Արսենալի» փետրվարի լավագույն ֆուտբոլիստ

Հենրիխ Մխիթարյանը՝ «Արսենալի» փետրվարի լավագույն ֆուտբոլիստ
13.03.2019 | 01:01

«Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է ակումբի՝ փետրվարի լավագույն ֆուտբոլիստ: «Արսենալի» պաշտոնական կայքում կայացած քվեարկության արդյունքում Մխիթարյանը ստացել է ձայների 40%-ը: Հայաստանի ազգային հավաքականի ավագը նախորդ ամիս թիմի կազմում դարձել է 2 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: Մխիթարյանից բացի լավագույնի կոչմանը հավակնում էին Ալեքսանդր Լակազետը, Բերնդ Լենոն և Սեյադ Կոլաշինացը:

Դիտվել է՝ 2096

Մեկնաբանություններ